ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն:

Այդ կազմակերպություններն են՝

  • «Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
  • «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,
  • «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,
  • «Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն,
  • «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն:

Նույն հրամանով հաստատվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող վերոնշյալ կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: