Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձին վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 973-Ն հրամանով հաստատված պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպությունները, որոնք ունեն`

  1. համապատասխան ուսումնական տարածք,
  2. համապատասխան մասնագետներ,
  3. մշակված 90-110 ժամյա վերապատրաստման ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
  4. վերապատրաստման ծրագրին և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 38-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
  5. վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա և ուսումնամեթոդական գրականություն:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  • պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  • սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
  • տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և վերջին 3 կամ 5 տարվա ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
  • տվյալ ծրագրի իրականացումն ապահովող անձնակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
  • տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
  • նախորդ տարվա հարկային մարմին ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00), դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:

Հասցե` Երևան, Վ. Սարգսյան 3, 5-րդ հարկ, 502 սենյակ: