Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)
դիմում` ՀՀ Լոռու մարզպետի անունով.
2)
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3)
հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4)
տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5)
ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (lori.qartughar@mta.gov.am) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (հեռ. 0322-2-10-24), հասցե՝ ք. Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենք, Հայքի հրապարակ, 2023 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 12:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 2-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, hեռ՝. (+374) 10-599-659, էլ. փոստ՝ management@escs.am: