Կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝
1․Համակարգել հանրակրթության ոլորտի հետազոտությունների իրականացումը, ներառյալ ուսուցման գնահատման տվյալների վերլուծությունը:
2․Համակարգել քանակական և որակական մեթոդաբանություններով հետազոտությունների իրականացումը ներառելով, բայց չսահմանափակվելով ապացույցների սինթեզով, խոր գրականության տեսությամբ
3․Կազմել և տրամադրել հանրակրթական հետազոտությունների կազմակերպման և որակի երաշխավորման ուղեցույցներ։
4․Նպաստել հանրակրթական հետազոտությունների հետազոտությունների արդյունքների և հարակից քաղաքականության առաջարկությունների և լավագույն փորձի տարածմանը և փոխանակմանը երկրում:
5․Իրականացնել հետազոտական նյութերի սինթեզ՝ հասարակությանը դրանց տվյալների հեշտ հասանելիության և քաղաքականության մեջ ներդրման նպատակով:
6․Մասնակցել հետազոտական համաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին, այդ թվում՝ երկրի մակարդակով, ինչպես նաև զեկուցումներ կարդա ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս տարբեր համաժողովներում:
7․Ներկայացնել հետազոտությունների ամփոփագրերը քաղաքականության և որոշումներ կայացնողներին առաջարկելով դրանց արդյունքների օգտագործման եղանակներ:
8․Մասնակցել և դյուրացնել միջառարկայական հետազոտություններին` տարբեր միջֆունկցիոնալ թիմերում և խորհրդակցություններում ներգրավվելու միջոցով, ներառյալ տարեկան արդյունքների զեկույցների պատրաստում և գրասենյակային սեմինարներին մասնակցություն:
9․Գործել որպես կոնկտակտային անձ՝ ԿԶՆԱԿ-ի կողմից հետազոտությունների ներկայացման առանցքային հանդիպումներում և շահերի պաշտպանության, ջատագովության գործունեության համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1․Բարձրագույն կրթություն:
2․Կրթության ոլորտում ազգային կամ միջազգային մակարդակներում հետազոտությունների աշխատանքային փորձ։
3.Հանրակրթական քաղաքականությունների և համակարգերի հետազոտման փորձ:
4․Հետազոտական գործիքների՝ Microsoft Excel, SPSS, R, Nvivo։
5․Թիմում լավ աշխատելու և գործընկերություն ստեղծելու և ղեկավարելու ունակություն։
6․Գրավոր և բանավոր հաղորդակցության, այդ թվում ծավալուն հետազոտական զեկույցներ և ամփոփագրեր պատրաստելու գերազանց հմտություններ։
7․Հայերեն՝ գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։
8․ Օտար լեզվի իմացություն։
Դիմումների ընդունման ժամկետն է` 20.09.2023 – 01.10.2023 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.10.2023 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ.հոկտեմբերի 3-ին` ժամը 1030-իցհեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: