Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում, հանձնաժողովի կողմից սահմանված նվազագույն շեմը /հանրակրթական ուս․ հաստատությունների լավագույն ուսուցչական ծրագիր անվանակարգի համար՝ սկսած 83%–ից, կառավարման և ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգերի համար՝ սկսած 73%-ից նախադպրոցական ուս․ հաստատությունների համար՝ 70%-ից/ հաղթահարել է 22 ծրագրային առաջարկ, որից 14-ը անհատական, 8-ը խմբային։

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 11 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 2, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում ոչ մի ծրագիր չէր ներկայացվել: