ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կկազմակերպվի Գիտության և կրթության ցուցահանդես, որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններին ու բուհերին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Գիտությունների ազգային ակադեմիան: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ԳԱԱ գիտակրթական կազմակերպությունների, ՀՀ պետական խոշոր բուհերի, ինչպես նաև միջազգային և ոչ ակադեմիական գիտական կազմակերպությունների գործունեությանը:

Ցուցահանդեսը կգործի ՀՀ ԳԱԱ հարակից բացօթյա տարածքում (Մ. Բաղրամյան պող. 24), ժամը 11:00-19:00-ը:

Մանրամասները՝ ցուցահանդեսի ծրագրից: