Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում. հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1, 2023 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 13:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Էլ.փոստ: tavush.andznakazm@mta.gov.am, էլեկտրոնային փոստի հասցեին: