ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սեպտեմբերի 27-28-ը գ. Աղվերանում կազմակերպում է Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված 2-րդ երիտասարդական աշնանային դպրոց՝ «Գերբարձր լուծաչափի հեռազննումը, կիրառման ուղղությունները և առանձնահատկությունները» խորագրով:
Դպրոցի մասնակիցները ծանոթանալու են գերբարձր լուծաչափի հեռազննման հնարավորություններին և առավելություններին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) ստացվող բազմասպեկտրալ և ջերմային լուսանկարներին, տվյալների ստացման և մշակման տեխնոլոգիական առանձնահատկություններին և կիրառման հնարավորություններին։
Գաղափարական հիմքում՝ երիտասարդ գիտնական, կ․ գ․ թ. Գ․ Տեփանոսյանի գիտության մեջ դրսևորվելու և զարգանալու լավագույն օրինակելի փորձի փոխանցումն է։
Աշնանային դպրոցն ունենալու է երկօրյա հագեցած ծրագիր՝ ներառելով և՛ տեսական, և՛ կիրառական բաղադրիչներ: Տեսական բաղադրիչը ներառում է դասախոսություններ ՀՀ և միջազգային հեղինակության գիտնականների կողմից, իսկ գործնականը՝ դաշտային և խմբային աշխատանքներ։
Մասնակցությունն անվճար է: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 18-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/4zzk5ys5