«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2024 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ուղեցույցների, դասագրքերի, ժողովածուների տպագրման համար ընդունում է հայտեր:

Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝
-հայտ (ձևը կցվում է),
-նախահաշիվ (ձևը կցվում է),

Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:
Ներկայացված բնագրերը վերադարձվում են հայտատուներին տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 3-ը հետևյալ հասցեով՝ nane.karapetyan@escs.am
Հարցերի դեպքում դիմել՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն:
Հեռ. (011) 599-631: