ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն, որի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։

Սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Կոտայքի մարզում՝ Պտղնիի տաճարում, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) մասնակցությամբ: Համերգի դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Ծրագրում կհնչեն շարականներ, Կոմիտասի, Մանսուրյանի, Մոցարտի, Շուբերտի, Ֆորեի, Բարբերի և այլոց հոգևոր ստեղծագործություններից:

Սեպտեմբերի 23-ին համերգ է նախատեսված Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան) և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) մասնակցությամբ: Համերգին կհնչեն Սահակ Պարթև, Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Ա. Ավանեսով, Ա. Ղազարյան, Ա. Լոտտի, Վ. Բուխենբերգ, Պ. Վասկս, Յ. Մանտիյարվի:

Համերգները կմեկնարկեն ժամը 19։00-ին։ Միջոցառումների մուտքն ազատ է։