Ներկայացվող պահանջներն են.

  • ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի՝ այդ թվում լիցենզավորման, հավատարմագրման կարգերի իմացություն,
  • Մասնակցություն բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մշակման աշխատանքներին,
  • Մասնակցություն բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացներին,
  • Ներգրավվածություն բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
  • Մասնակցություն բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված գործընթացներին,
  • Բոլոնիայի գործընթացի իմացություն և մասնակցություն աշխատանքներին,
  • Ներգրավվածություն բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացին,
  • Փորձառություն բարձրագույն կրթության կառավարման ոլորտում,
  • Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 600,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:
  • Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: