Ներկայացվող պահանջներն են.

  • Տիրապետում որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին,
  • Փորձառություն ինստիտուցիոնալ կամ կրթական ծրագրերի գնահատման, փորձաքննության աշխատանքներում,
  • Բարձրագույն կրթության ոլորտում ծավալած գործունեություն,
  • Որակի ապահովման ոլորտում միջազգային համագործակցության փորձ,
  • Փորձագիտական աշխատանք հավատարմագրման կամ կրթության որակի գնահատման գործընթացում,
  • Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական սկզբունքների, ուղղությունների և որակավորումների շրջանակների վերաբերյալ համապարփակ իմացություն,
  • Բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի համակարգման փորձ։
  • Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 350,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:
  • Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: