Ներկայացվող պահանջներն են.
- Ներգրավվածություն բարձրագույն կրթության ոլորտի գործընթացներում,
- ՀՀ որակավորումների ազգային շրջանակի իմացություն,
- Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում աշխատանքային փորձ,
- Շրջանավարտների հետ աշխատելու փորձառություն։
- Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։
Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 350,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։
- Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:
- Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: