Ներկայացվող պահանջներն են.

  • Մասնակցություն Բոլոնիայի գործընթացում,
  • Ներգրավվածություն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ պետությունների բարձրագույն կրթության որակավորումների ինքնահավաստագրման գործընթացներում,
  • Ներգրավվածություն բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում,
  • Տիրապետում որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին,
  • Տիրապետում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին, դրանց ներդրմանն ուղղված մեխանիզմներին,
  • Փորձառություն/փորձագիտական աշխատանք Որակավորումների ազգային շրջանակների մշակման աշխատանքներում,
  • Փորձառություն/փորձագիտական աշխատանք բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանը,
  • Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 1,000,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
  • Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
  2. ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:
  • Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: