Հունաստանում գտնվող Յորքի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի լավ և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար: Ծրագիրն առաջարկվում է ներքոնշյալ վեց ուղղություններով.

  • MBA in General Management,
  • MBA in Marketing,
  • MBA in Finance,
  • MBA in Logistics,
  • MBA in Healthcare Management,
  • ΜΒΑ in Human Resources Management:

Դասընթացները կազմակերպվելու են երկու տարի, յուրաքանչյուր ամիս մեկ անգամ` ուրբաթ (օրվա երկրորդ կես), շաբաթ և կիրակի օրերին: Ուսումնառության ընթացքում կկազմակերպվեն նաև ուսուցողական այցեր Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Հունաստան:

Երևանում ուսման վարձը հոգում է Յորքի համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:

Նախարարության կողմից պետք է ներկայացվի տասը թեկնածություն:

Վերջնական ընտրությունը իրականացնելու է Յորքի համալսարանի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ինչպես առաջադիմությունը, այնպես էլ հետևյալ չափանիշները՝

  • մասնագիտական փորձ (մասնագիտական և կառավարչական փորձ),
  • ակադեմիական որակավորումներ (հավատարմագրված բուհի բակալավրի աստիճան կամ այլ բարձրագույն կրթության աստիճան՝ համապատասխան առաջադիմությամբ),
  • անգլերեն լեզվի լավ/գերազանց իմացություն,
  • այլ չափանիշներ (նպատակասլացություն, ծրագրում բավարար ժամանակ և ջանք ներդնելու պատրաստակամություն, կարողություն, հանրային և մասնագիտական պատրաստակամություն, ինչպես նաև գործատուի աջակցություն):

Ցանկացողները մինչև 2023 թ. սեպտեմբերի 23-ը ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը: