0.5 դրույք

Աշխատանքի նկարագիր՝

Հիմնադրամը փնտրում է գնահատման և հետազոտող մասնագետի, ով ընդգրկված կլինի Հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր նախագծերում։ Մասնագետի պարտականությունները ներառելու են հետազոտական կարիքների բացահայտում, նախագծում, հետազոտությունների համակարգում և իրականացում, մշտադիտարկման արդյունքների վերլուծություն և ըստ առաջընթացի գնահատման համակարգերի ստեղծում և պարբերական գնահատումներ, իրականացվող նախագծերի նպատակներին համապատասխան մոնիտորինգի և գնահատման չափորոշիչների սահմանում և սահմանված չափորոշիչների հիման վրա նախագծերի պարբերական մոնիտորինգի և գնահատման իրականացում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Իրականացնել մշտադիտարկումների արդյունքում ստեղծված տվյալների բազայի վերլուծություն, արդյունքների գնահատման, և դպրոցների կատարողականն ու առաջընթացը չափելու գործիքների մշակում, պարբերական գնահատման։
  • Հիմնարկի կողմից ստեղծված տվյալների բազաների ուսումնասիրության տարեկան պլանի կազմում, ուսումնասիրությունների նախագծում, իրագործման համակարգում,
  • Իրականացնել Հիմնարկի գործունեության ընթացքում և գործողությունների պլանով սահմանված հետազոտությունների նախագծման, իրականացման և արդյունքների ներկայացման աշխատանքների համակարգումը։
  • Անհրաժեշտ տվյալներ հավաքագրել՝ օգտագործելով տարբեր մասնագիտական աղբյուրներ և կիրառելով հետազոտության նպատակներին համապատասխան գործիքակազմ (հարցաշարերի կազմում, հարցազրույցների իրականացում և այլն)։
  • Մշակել իրականացվող նախագծերի նպատակներին համապատասխան մոնիտորինգի և գնահատման չափորոշիչներ՝ համաձայնեցնելով համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։
  • Իրականացնել սահմանված չափորոշիչների հիման վրա նախագծերի պարբերական մոնիտորինգ և գնահատում:
  • Գնահատել նախագծերի արդյունքներին հասնելու ընդհանուր առաջընթացը, ինչպես նաև արդյունքների կայունությունը և հնարավոր խոչընդոտները՝ աշխատելով նախագծերի թիմերի հետ։
  • Ստեղծել և կառավարել համապատասխան տվյալների բազա։
  • Քննարկել նախագծերի ընթացիկ արդյունքները նախագծերի ղեկավարների հետ և ներկայացնել առաջարկություններ նախագծերի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ։
  • Նախագծերի ընթացիկ արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, վերանայել մոնիտորինգի և գնահատման չափորոշիչները։
  • Շահագրգիռ կողմերին ներկայացվող պարբերական հաշվետվությունների համար տրամադրել համապատասխան տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ:
  • Տնօրենին աջակցել համապատասխան հաշվետվությունների մշակման գործընթացում։
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ հանրային առողջապահության ոլորտում, մագիստրոսի աստիճանը ցանկալի է,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նախագծերի գնահատման և մոնիտորինգի ոլորտում,
  • Հետազոտության տարբեր մեթոդաբանությունների խորը իմացություն,
  • Հետազոտական աշխատանքների մասնակցության կամ համակարգման փորձ,
  • Վիճակագրական տվյալներից օգտվելու և վերլուծություններ իրականացնելու փորձառություն,
  • Մաթեմատիկական և վիճակագրական գիտելիքներ,
  • Նախագծերի մոնիտորինգի և գնահատման մեխանիզմների մշակման և չափորոշիչների սահմանման մեծ փորձառություն,
  • Գնահատման և մոնիտորինգի տարբեր մեթոդաբանությունների խորը իմացություն,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ, (ռուսերենի իմացությունն առավելություն է),
  • MS Office-ի ազատ տիրապետում, SPSS ծրագրային փաթեթով աշխատելու կարողություն, փորձ (NVIVO կամ նմանատիպ այլ ծրագրային փաթեթի իմացությունը առավելություն է),
  • Թիմում աշխատելու ունակություն և միջանձնային հաղորդակցության հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 350,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Գնահատման և հետազոտությունների մասնագետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 01.09.2023թ.։

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.: 2020թ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: