0.75 դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Աշխատում է Հիմնարկի ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
- Իրականացնում է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ծրագրերի հետ կապված գործունեության մշտադիտարկում և աջակցում է ծրագրային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։
- Հիմնարկի ծրագրերի ղեկավարին տրամադրում է տարածքային կառավարման մարմինների (մարզպետարանների) հետ համագործակցության վերաբերյալ մշտապես թարմացվող, օբյեկտիվ տեղեկատվություն։
- Համագործակցելով դպրոցների տնօրենների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ արդեն մշակված հարցաշարերի (ձևաչափերը տրամադրվում են) հիման վրա իրականացնում է դպրոցական ճաշարանների, խոհանոցների, սննդի պահեստների պայմանների բարելավմանն ուղղված կարիքների գնահատում մարզի դպրոցների տվյալների բազայի թարմացման համար:
- Յուրաքանչյուր կիսամյակ, նախքան ուսումնական նոր կիսամյակի սկիզբը, իր արած մշտադիտարկումների և փաստացի աշխատանքի հիման վրա ներկայացնում է առաջարկություններ դպրոցական ճաշարանների գործունեության վերաբացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, կատարում է դպրոցներում առկա խնդիրների առանձնացում:
- Ապահովում է հաշվետվողականություն՝ յուրաքանչյուր ամիսը մեկ ներկայացնելով իր կատարած աշխատանքի հակիրճ հաշվետվություն, ինչպես նաև ներկայացնում է եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:
- Մշակում և առաջարկում է մարզում դպրոցական սնունդ ծրագրի` ներառյալ ընդլայնված դպրոցական սնունդ բաղադրիչի իրականացման տարեկան/կիսամյակային մշտադիտարկման պլանը, ըստ պլանի կազմում և ներկայացնում է զեկույցներ (տեղեկանքներ) արդյունքների մասին և կրկնակի այցերով արձանագրում է առանձնացված խնդիրների շտկումները:
- Նկատված խնդիրների առնչությամբ կազմակերպում է դպրոցների ղեկավարների հետ քննարկումներ, առանձնացնում խնդիրները, ինչպես նաև Ծրագրերի ղեկավարին ներկայացնում է խնդիրները շտկելուն ուղղված միջոցառումներ, համաձայնեցնում և կազմակերպում դրանց իրականացումը: Ծրագրերի ղեկավարի համակարգմամբ կազմակերպում է մարզպետարանների և նախարարության հետ աշխատանքները` նկատված խնդիրները հաղորդակցելու և շտկելու ուղղությամբ:
- Մշտադիտարկման կիսամյակային/տարեկան պլանները, ինչպես նաև ընթացիկ փոփոխությունները և արտապլանային այցերը, որոնք առաջանում են տեղերից եկող խնդիրների դեպքում, համաձայնեցնում է Հիմնարկի Ծրագրերի ղեկավարի հետ:
- Մշտադիտարկումն իրականացնում է դաշտային այցերի, հեռախոսակապի և տեսակապի հնարավոր միջոցներով:
- Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ներկայացնում է առանձնացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև դպրոցական ճաշարան/խոհանոցների զարգացման պլաններում կատարում է թարմացումներ:
- Աջակցում է դպրոցներին դպրոցական սնունդ ծրագիրն իրագործելիս առաջացած խնդիրների բացահայտման և լուծման ուղղությամբ, ճաշարանների զարգացման պլանների մշակման, ֆոնդհայթայթման պլանի համար նախնական տեղեկատվության տրամադրման և կիսամյակային արդյունքների ամփոփիչ զեկույցների պատրաստման հարցերում:
- Աջակցում է դպրոցական սննդի ծրագրին առնչվող այլ գործառույթներին, այդ թվում՝ նաև մարզային միջոցառումներին և հանդիպումներին:
- Դասընթացների և միջոցառումների, հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատուների, գյուղատնտեսների հետ մասնակցում է հիմնարկի կողմից իրականացվող աշխատանքների և միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:
- Կազմում է հաշվետվություններ՝ մշտադիտարկման շրջանակում այցելած դպրոցներում բացահայտված թերությունների և կրկնայցերի ժամանակ գրանցված առաջընթացի և անհրաժեշտ շտկումների վերաբերյալ:
- Կազմում է համապատասխան գրություններ ՀՀ ԿԳՄՍՆ և լիազոր մարմիններ հաղորդակցելու վերաբերյալ:
- Իրականացնում է տվյալների վերլուծություն մշտադիտարկումների արդյունքների հիման վրա և կատարում մշտադիտարկումների առաջընթացի վերաբերյալ գնահատումներ:
- Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, կատարում է ոլորտին վերաբերող այլ առաջադրանքներ, որոնք չեն հակասում ՀՀ ԱՕ-ին:
- Ցուցաբերում է կանոնավոր համագործակցային աշխատանք Հիմնարկի այլ աշխատողների հետ:
- Պահպանում է ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն,
- Ծրագրերի մշտադիտարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Վերլուծությունների և/կամ հետազոտությունների արդյունքների ներկայացման գերազանց ունակություններ,
- Մշտադիտարկումների տվյալների բազայի հիման վրա վերլուծությունների իրականացման և եզրակացությունների կազմման հմտություններ,
- Տվյալների բազաների հիման վրա վիճակագրական վերլուծությունների կատարման հմտություններ,
- Լիազոր մարմնին հաղորդակցվող համապատասխան գրությունների նախագծերի պատրաստման հմտություններ,
- Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ,
- Դաշտային աշխատանքների (ցանկալի է կրթության ոլորտում) չափելի փորձ,
- Կրթական համակարգում առկա խնդիրների իմացություն,
- ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն,
- Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատելու փորձ,
- Համակարգչային հմտություններ, Էքսել ծրագրի իմացություն,
- Քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հանրային սննդի կազմակերպման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի առավելություն,
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 255,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Մշտադիտարկման պատասխանատու»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 01.09.2023թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ․ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: