ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Մրցույթի նպատակներն են`

  • աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը.
  • խթանել տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը.
  • նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ (այսուհետ` ՔՀԿ) և այլն).
  • նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը.
  • խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը, օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։

Մրցույթի մասնակիցներն են քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2024 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
  • հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից,
  • ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
  • Մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։

Հայտը ներկայացվում է Նախարարություն համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ։

Կից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023 թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 և 010 599 643 հեռախոսահամարներին:

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի

երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի

կազմակերպման մրցութային հանձնաժողով