Օգոստոսի 18-ին կայացել է Համահայկական խաղերի ֆուտզալ մարզաձևի՝ տղամարդկանց եզրափակիչը: Հանդիպումը կայացել է Չարենցավանում: Մոսկվայի թիմը 2:0 հաշվով հաղթել է Աբովյանի թիմին:

Տղամարդկանց ֆուտզալի մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրել է Դոնի Ռոստովի թիմը:

Հիշեցնենք, որ ֆուտզալ մարզաձևի կանանց պայքարում հաղթել էր Արթիկի թիմը: