Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում օգոստոսի 17-ին տեղի է ունեցել մի շարք մարզաձևերում հաղթողների պարգևատման արարողությունը։ Խաղերին մասնակցող ևս 136 մարզիկ հանդիսավոր միջոցառման շրջանակում պարգևատրվել են օգոստոսի 15-ին։

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրենց մեդալները ստացել են աթլետիկայի, մեծ թենիսի ու վոլեյբոլի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները։

Պարգևները մարզիկներին հանձնել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ Շահան Սեմերջյանը (Լիբանան), Ավետիս Մարկոսյանը (Բրազիլիա), Պերճ Հալաճեանը (Եգիպտոս), Փոլ Քիշեանը (Կանադա), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա), Վրեժ Շառոյանը (Հալեպ), Կարեն Մկրտչյանը (ՌԴ), ինչպես նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամներ Ռոբերտո Ալվարոն (Արգենտինա) և Հայկարամ Գարասուն (Թուրքիա):

Աթլետիկայում մեդալներ են հանձնվել վազք (4x400 մ տղամարդիկ/կանայք, 4x100 մ տղամարդիկ/կանայք, 200 մ տղամարդիկ/կանայք, 800 մ տղամարդիկ/կանայք, 5000 մ տղամարդիկ), եռացատկ (տղամարդիկ/կանայք), հեռացատկ (տղամարդիկ/կանայք), գնդի հրում, սակավառակի նետում, նիզակ մրցաձևերում:

Կանանց 4x400 մ փոխանցումավազքում լավագույն եռյակը ձևավորել են հետևյալ քաղաքները՝

1-ին տեղ՝ Վանաձոր (4.07.41)
2-րդ տեղ՝ Գյուլագարակ (4.25.64)
3-րդ տեղ՝ Արտաշատ (4.36.48)

Տղամարդկանց պայքարում՝

1-ին տեղ՝ Արտաշատ (3.30.71)
2-րդ տեղ՝ Վանաձոր (3.32.5)
3-րդ տեղ՝ Գյումրի (3.37.58)

Եռացատկ մրցաձևում կանանց պայքարում լավագույն 3 տեղերը զբաղեցրել են կապանցիները: Տղամարդկանց պայքարում հաղթողն աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն է, որն ուժերը փորձել է նաև հեռացատկում ու զբաղեցրել 2-րդ տեղը: Այս մրցաձևում առաջատարը դարձյալ կապանցի Գոռ Բեգլարյանն է:

Տղամարդկանց 800 մ վազքում հաղթողը ՀՀ առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանն է: Կանանց պայքարում լավագույնը դարձյալ աթլետիկայի Հայաստանի հավաքականից է՝ Էլլադա Ալավերդյանը: Կանանց 200 մ վազքում աչքի է ընկել Գայանե Չիլոյանը:

Մեծ թենիսում և վոլեյբոլի կանանց պայքարում հաղթողներն են.

Մեծ թենիս, անհատական

Տղամարդիկ

1-ին տեղ՝ Էրիկ Տիրացվյան (Երևան)
2-րդ տեղ՝ Ավետիք Ղազարյան (Երևան)
3-րդ տեղ՝ Դավիթ Պողոսյան (Երևան)

Կանայք

1-ին տեղ՝ Ալեքսանդրա Կորնեեվա (Երևան)
2-րդ տեղ՝ Յանա Դանիլինա (Երևան)
3-րդ տեղ՝ Սոֆի Գիդաչյան (Երևան)

Զուգախաղեր

Տղամարդիկ

1-ին տեղ՝ Թորգոմ Ասատրյան / Սեդրակ Խաչատրյան (Երևան)
2-րդ տեղ՝ Արթուր Սողոյան / Միրո Սարկիսսյան (Երևան)
3-րդ տեղ՝ Միքայել Ավետիսյան / Դավիթ Պողոսյան (Երևան)

Կանայք

1-ին տեղ՝ Արևիկ Թումանյան / Միլենա Մալխասյան (Երևան)
2-րդ տեղ՝ Լինդա Օհանյան / Միլենա Ավետիսյան (Լոս Անջելես / Փարիզ)
3-րդ տեղ՝ Մարիամ Ղազարյան / Յանա Դանիլինա (Երևան)

Վոլեյբոլ

Կանայք

1-ին տեղ՝ Երևան
2-րդ տեղ՝ Ստամբուլ
3-րդ տեղ՝ Գառնի