Համահայկական 8-րդ ամառային խաղերում օգոստոսի 17-ին կայացել է կանանց ֆուտզալի եզրափակիչը:

Եզրափակիչ խաղը կայացել է Չարենցավանում: Չեմպիոնի կոչումը միմյանց հետ վիճարկել են Արթիկ և Սիդնեյ-2 թիմերը: Դիմակայությունում առավել ուժեղ է գտնվել Արթիկը, որը հաղթել է 6:2 հաշվով՝ նվաճելով Համահայկական 8-րդ ամառային խաղերի չեմպիոնի տիտղոսը:

3-րդ տեղի համար խաղում Երևան-1-ը մրցել է Երևան-2-ի հետ և հաղթել 9:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 6-ից: