ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն համագործակցության է հրավիրում հայերեն ուսուցանող կազմակերպություններին՝ Հայաստան տեղափոխված անձանց համար հայերենի դասընթաց կազմակերպելու նպատակով։

Համագործակցել ցանկացող կազմակերպություններին խնդրում ենք մինչև 2023 թվականի օգոստոսի 11-ը contact@langcom.am էլեկտրոնային հասցեով ուղարկել անհրաժեշտ տվյալները (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ղեկավարի անուն-ազգանունը)։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Լեզվի կոմիտե, հեռ` (+374)10266879 (ներքին համարներ` 13, 15)։