«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2147-Ն որոշման մեջ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման մեջ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշման մեջ փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին,

Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրով սովորող Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

Հայաստանի Հանրապետության հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

Տիգրան Մհերի Դավթյանին, Մարտին Գեղամի Տոնիկյանին, Տիգրան Սպարտակի Քարամյանին, Տիգրան Արամի Սարգսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Ռաֆայել Հարությունյանին, Տիգրան Ղուկասյանին, Կարլեն Ոսկանյանին, Սուրեն Լևոնյանին, Ռոմիկ Ղազարյանին, Դավիթ Իսրայելյանին, Հայկ Դանիելյանին, Գոռ Փիլիպոսյանին, Նավասարդ Վարդանյանին, Գևորգ Մնացականյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, Արսենի Մարտունի Պետրոսյանին և Էդուարդ Արթուրի Բագրինցեվին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին,

Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին: