Ծրագրի մասին

ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա ընթացքում՝ ամեն ուրբաթ, անցկացվում են դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություներ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ովքեր կարող են դիմել

Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։

Դիմելու կարգը

Դպրոցահասակները կամ ուսումնական հաստատությունները կարող են նախապես գրանցվել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի հանդիպումներին սոցիալական հարթակներով (Facebook, Instagram) կամ զանգահարելով։

Կոնտակտներ, խորհրդատվություն

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ,
ՀՀ, ք․ Երևան, 0010, Աբովյան 2, հեռ․՝ (+374) 10 526 873
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիր, հեռ․՝ (+374) 98 578 002
ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։