Ծրագրի մասին

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների սովորողների համար իրականացվում է «ԴասА» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է սովորողների շրջանում առաջացնել հետաքրքրություն և սեր դասական երաժշտության հանդեպ, երիտասարդ սերնդի շրջանում նպաստել երաժշտության հանդեպ դրական վերաբերմունքի փոփոխությանը:

Ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, այցելում են հանրակրթական դպրոցներ` անցկացնելու քննարկումներ դասական երաժշտության մասին՝ ներկայացնելով նաև առաջիկա համերգները: Յուրաքանչյուր դպրոցական այցի ընթացքում սովորողներին և ուսուցիչներին տրամադրվում են «ԴասА» ծրագրի հատուկ տոմսեր:

Հաջորդ փուլում սովորողները դասական երաժշտության համերգ են ունկնդրում համերգասրահում: Նվագախմբի երաժիշտների հետ դպրոցում նախապես ունեցած հանդիպումը երեխաներին օգնում է ընկալել դասական համերգը, տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում բեմում, ինչ երաժշտություն է հնչում, ով է կոմպոզիտորը կամ ինչպես լսել համերգը:

Ծրագրի երրորդ փուլում խրախուսվում են դասական երաժշտության վերաբերյալ քննարկումները երիտասարդների շրջանում: Համերգից հետո սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմում են սոցիալական ցանցերում և «ԴասA» հավելվածում, որի միջոցով կարողանում են նաև տոմսեր ամրագրել հետագա համերգների համար։

Ովքեր կարող են դիմել

Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների սովորողները

Դիմելու կարգը

Դպրոցահասակները կամ ուսումնական հաստատությունները կարող են նախապես գրանցվել «ԴասА» ծրագրի» կրթամշակութային ծրագրի հանդիպումներին սոցիալական հարթակներով (Facebook) կամ զանգահարելով։

Ծրագրի վերջնաժամկետ

Ծրագիրն այս տարի իրականացվում է 2023 թ. փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում` բացառությամբ ամառային արձակուրդների ընթացքը:

Կոնտակտներ, խորհրդատվություն

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ
ՀՀ, ք․
Երևան, 0019, Պռոշյան փողոցի 1-ին փակուղի, շ 1
Հեռ. +374-43-22-20-93, էլ. փոստ`
info@armsymphony.am, կայք` www.armsymphony.am, https://www.facebook.com/DasAeducation
ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։