ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.11.2021թ. 81-Ն հրաման, ՀՀ կառավարության 18.12.2014 թ. 1444-Ն որոշում

Ովքեր կարող են դիմել

Ծրագրի շահառու են համարվում ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեսողական խնդիրներ ունեցող սովորողները:

Դիմելու կարգը

ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները ներկայացնում են դպրոցներում առկա դասագքրերի պահանջարկը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Դասագրքեր» բաժնում ներբեռնելով համապատասխան տվյալները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 29.11.2021թ. N 81-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգի» 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացն իրականացվում է ԿՏԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործող հարթակում, այդ թվում՝

  • հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքերի,
  • օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,
  • ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,
  • մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,
  • բրայլյան դասագրքերի և տետրերի։

ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող հաստատությունների դասագրքերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 1-12-րդ դասարանների սովորողների դասագրքերը մինչև օգոստոսի 15-ն առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան (նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրեր), որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխումը ուսումնական հաստատություններին:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դպրոցների կողմից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթեր՝ սովորողի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելու, ինչպես նաև Բրալյան դասագրքով ուսումնառության կազմակերպման անհրաժեշտության մասին:

Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռ՝ +374 010 599 619, 0100599-610
ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։