Ծրագրի մասին

Պետությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին (մասնակիցներին) տրամադրում է անվանական կրթաթոշակ։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ. մայիսի 12-ի N 52-Ն հրաման։

Ովքեր կարող են դիմել

Անվանական կրթաթոշակը տրվում է հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝

1) հանդիսանում են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

2) հանդիսանում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
  • եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

3) հանդիսանում են դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ

Դիմելու կարգը

Օլիմպիադաներն անցկացվում են հանրակրթական 16 առարկաներից` 3 կամ 4 փուլերով: Հանրակրթական 9 առարկաներից՝ հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պատմություն, հայ առաքելական եկեղեցու պատմություն, նախնական զինվորական պատրաստություն, օլիմպիադան անց է կացվում 4 փուլով՝

ա. դպրոցական փուլ,
բ. տարածքային (վարչական կամ նախկին վարչական շրջան) փուլ,
գ. մարզային փուլ,
դ. հանրապետական փուլ:

Հանրակրթական 7 առարկաներից՝ աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն, օլիմպիադան անց է կացվում 3 փուլով՝ համաձայն նախարարության սահմանած ընթացակարգերի՝

ա. դպրոցական փուլ,
բ. մարզային փուլ,
գ. հանրապետական փուլ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրաման։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Կրթաթոշակի շահառու են հանդիսանում ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրները և դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կամ մասնակիցները։

Ծրագրի վերջնաժամկետ

Կրթաթոշակը ստանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծը հաստատվելուց հետո։

Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռ՝ +374 010 599 617
ՀՀ ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+37410) 52-73-43: