Ծրագրի մասին

Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման նպատակով մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների համար ԿԳՄՍ նախարարության ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցներում ուսուցումն իրականացվում է անվճար: Մարզադպրոցների ցանկը՝ ստորև:

Ովքեր կարող են դիմել

Մարզադպրոց կարող են ընդունվել ՀՀ կառավարության 2005 թվականի 1428-Ն որոշմամբ հաստատված՝ ըստ մարզաձևերի նվազագույն տարիքին համապատասխանող, ֆիզիկական արատ և բժշկական հակացուցումներ չունեցող երեխաները:

Դիմելու կարգը

Ծնողը երեխայի հետ ներկայանում է մարզադպրոց, հայտնում նախընտրած մարզաձևի մասին և սահմանված կարգով գրում է դիմում:

Անհրաժեշտ փաստաթղթերը

• ծնողի դիմում,
• բժշկական տեղեկանք,
• ծննդյան վկայականի պատճեն,
• լուսանկար:


Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչություն, հեռ.՝ +374 10 59-96-37
ՀՀ ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43:


Մարզական կազմակերպության անվանումը
1. «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
2. «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզապրոց» ՊՈԱԿ
3. «Ն. Մուշեղյանի անվ. ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
4. «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»ՊՈԱԿ
5. «Հ. Շահինյանի անվ. սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմ. մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
6. «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց»
7. «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
8. «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
9. «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
10. «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
11. «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
12.
«Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց»ՊՈԱԿ
13. «Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
14. «Գյումրու Լյ. Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
15. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ
16. «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ
17. «Ծաղկաձորի Լ. Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
18. «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
19. «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
20. «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
21. «Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
22. «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
23. «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
24. «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
25. «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
26. «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ