Ծրագրի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:

Վերապատրաստումը անցկացվում է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ:

  • ուսուցում մանկապարտեզում,
  • ուսուցում մեկօրյա դպրոցում,
  • տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
  • հայոց լեզվի և գրականության դասավանդում,
  • հայոց պատմության դասավանդում,
  • հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար),
  • տնօրենների վերապատրաստում:

Ծրագրի մասին հայտարարությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/15662 :

Ովքեր կարող են դիմել

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին կարող են դիմել սփյուռքում գործող բոլոր տեսակի կրթօջախներում աշխատող ուսուցիչները և տնօրենները:

Դիմելու կարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձև-արևմտահայերեն, հայտաձև-արևելահայերեն):
Մասնակցության պաշտոնական հաստատումները ԿԳՄՍ նախարարության կողմից ուղարկվում են ուսուցիչների կողմից նշված էլեկտրոնային հասցեներին:

Ծրագրի վերջնաժամկետ

Մասնակցության հայտերը հավաքագրվում են ամեն տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին:

Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժին
Հեռ.՝ +374 10 59-96-47, 374 91-71-61-62 (What՛s App, Viber), Էլ. փոստ՝ alvina.eloyan@escs.am
ՀՀ ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43