ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:

Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թ.-ի օգոստոսի 21-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ secretariat@escs.am, lusine.sargsyan@escs.am:

Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ Ժամանակակից արվեստի վարչություն, հեռ.՝ +374 10 599 631, Լ. Սարգսյան):