ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Թիչինգ Ըքադեմին» կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ («Նախադպրոցական կրթության մասին» օրենք, հոդված 19, կետ 3):

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային եղանակով)՝

1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով,
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) անձը հաստատող փաստաթուղթ,
6) Թիչինգ Ըքադեմի կազմակերպության 163118041850 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորագիրը:

Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքը 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ է։

Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ:


Վերապատրաստման բովանդակային բաղադրիչները կազմված են հետևյալ բաղադրիչներից՝

Բաժին 1 Կրթության բնագավառի օրենսդրություն
Բաժին 2․
Կառավարչական գիտելիքներ
Բաժին 3․
Մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ։

Դասընթացը վարում են նախադպրոցական կրթության, ինչպես նաև իրավական և կառավարման ոլորտի լավագույն մասնագետները։

Դիմումներն ընդունվում են հուլիսի 11–ից մինչև oգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Վերապատրաստումները կանցկացվեն օգոստոսի 3–30-ը (20 օր տևողությամբ)։

Փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով (սքանավորված) կարող եք ուղարկել myteachingacademy@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Մասնակիցների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող են համաձայնեցվել:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37493283353 (համակարգող՝ Լ. Պողոսյան):