ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 10 հուլիսի 2023 թ. N1037-Ա/2 հրաման) երաշխավորությամբ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն կազմակերպում է 110-ժամյա (17 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (հասցե՝ Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, 093 91 69 69, 055 52 08 48), ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում՝ համակցված (առկա+հեռավար) ձևաչափով` Կրթահարթակ (Krtahartak.am) կայքի միջոցով:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրենի անունով դիմում (Ձև 1),
- 3 x 4 չափի լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ կրթական հաստատությունից տեղեկանք (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը),
- «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի /1570058307060100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը/ կամ դրա տեսաներածված տարբերակը:
Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները (դրանք տեղում կվերադարձվեն):
Դասընթացի արժեքը կազմում է 60 000 ՀՀ դրամ՝ իր մեջ ներառելով գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր, ընդմիջումներին՝ սուրճ և սնունդ:
Դասընթացը կվարեն փորձառու և արհեստավարժ մասնագետներ: Դասընթացը կիրականացվի բարեկարգ և տեխնիկապես հագեցած լսարաններում:
Դասընթացները կմեկնարկեն օգոստոսի 3-ից:
Դիմումներն ընդունվում են հուլիսի 11-ից օգոստոսի 1-ը ներառյալ, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (հասցե՝ Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, 093 91 69 69, 055 52 08 48), ամեն օր՝ 10:00-17:00 (բացի շաբաթ և կիրակի օրերից): Դիմումը և վերը նշված անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով trainings@editprint.am էլեկտրոնային հասցեին: