«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություն։

Վերապատրաստման դասընթացը մշակված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու անձանց վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի» հիման վրա:

Նախատեսված ծրագրային 110 ժամը տրոհված է 3 բաժինների` հետևյալ համամասնությամբ.

Բաժին 1. «Կրթության բնագավառի օրենսդրություն» - 44 ժամ

Բաժին 2. «Կառավարչական գիտելիքներ» - 33 ժամ

Բաժին 3. «Մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ» - 33 ժամ

Գործերի ընդունման ժամկետը հուլիսի 11-oգոստոսի 1-ն է: Վերապատրաստումները կիրականացվեն ս.թ. օգոստոսի 3–30-ը:

Վերջնական հայտագրվածներին հավելյալ կուղարկվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Վերապատրաստումները կանցկացվեն համակցված և հեռավար տարբերակով: Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն վերապատրաստման կազմակերպման հետ կապված բոլոր մանրամասները (վայրը, ժամանակացույցը):

Վերապատրաստման ընդհանուր արժեքն է՝ 70 000 դրամ:

Գրանցվելու համար անցեք հղումով և լրացրեք ձեր տվյալները: https://forms.gle/T1ZzHjtnhTFTtQcS6