ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1) դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
2) 3 x 4 չափի լուսանկար (1 հատ),
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
5) անձնագիր,
6) «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում: Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ: Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

Դիմումներն ընդունվում են հուլիսի 11-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ ՎՊՀ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում, ամեն օր ժամը՝ 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը: Դասընթացի մեկնարկը՝ օգոստոսի 3-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53, 093-852-765 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին: