ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավար O. Պողոսյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
2. 3x4 չափսի 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
5. անձնագիր,
6.
կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Դասընթացներն անց են կացվում առկա, հեռավար կամ համակցված եղանակներով:

Փաստաթղթերն ընդունվում են և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակներով, բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը՝ ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 75 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի հուլիսի 11-ից օգոստոսի 1-ը ներառյալ:
Դասընթացը տեղի կունենա օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 29-ը:

«ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» ՀԿ-ն նախատեսում է դասընթացում կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: Մասնակիցներին տրվող գործնական առաջադրանքները և թեստային աշխատանքները կօգնեն հիմնովին տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:

Դասընթացները կվարեն ոլորտի գիտակ, փորձառու, հմուտ բանախոսները և հրավիրված մասնագետները:

Դասընթացները կանցկացվեն Երևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան, Արթիկ, Ալավերդի, Էջմիածին, Գորիս, Արտաշատ, Եղեգնաձոր, Արմավիր քաղաքներում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055)600121, (094)984484, (041)600121 հեռախոսահամարներով կամ գրել
apagahuys@gmail.com, huysandapaga@gmail.com էլ. փոստի հասցեներին:
Գրանցվելու համար անցեք հղմամբ` https://forms.gle/7PKmLz2YjjUf4RSM7