ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ-ն նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ:

Վերապատրաստմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/4wxp8kar կամ զանգահարել 093242010 հեռախոսահամարով:

Դասընթացի մեկնարկը՝ օգոստոսի 3-ից:

Հասցե՝ Տիգրան Մեծի 17, ՀՊՄՀ, Երևան, Ֆուչիկի II նրբ. 9, Երևանի հմ. 43 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, հեռախոս՝ 093242010, պատասխանատու անձ՝ Ալինա Մուշեղյան:

Դիմումների ընդունման սկիզբը՝ 2023 թվականի հուլիսի 12, ավարտը՝ 2023 թվականի օգոստոսի 1: Դասընթացների սկիզբը՝ 2023 թվականի օգոստոսի 7-ից: Դասընթացները կանցկացվեն առկա, հեռավար կամ համակցված եղանակով:

Վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող փաստաթղթերի (տեսաներածված, scan) ցանկը՝

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (Հովակիմյան Գրուպ ՍՊԸ տնօրեն Ալինա Մուշեղյան),
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) անձը հաստատող փաստաթուղթ,
6) «Հովակիմյան Գրուպ ՍՊԸ-ի հաշվեհամարին (‪«Հայբիզնեսբանկ, Հ/Հ 1150004971031083) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին (տեսաներածված, scan): Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Դասընթացի արժեքը՝ 100000 ՀՀ դրամ` ներառյալ բաշխման նյութերը (թղթային և էլեկտրոնային), գրենական պիտույքները, սուրճի ընդմիջումները:

Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատավայր ներկայացնելու համար:

Վերապատրաստում անցած անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայագիր, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Վերապատրաստումն անցկացվում է նախարարության կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 24 20 10 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից կամ գրել hovakimyangroup@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին:

Դասընթացները կանցկացվեն ուսուցման ժամանակակից ձևերով և մեթոդներով: Ուսուցման գործընթացում օգտագործվող նյութերը, մատուցման ձևերն ու միջոցները կհամապատասխանեցվեն մասնակիցների կրթական պահանջներին:

Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր հարցումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ամփոփիչ թեստ՝ ՏՀՏ միջոցների կիրառությամբ: