ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը /գործնական և տեսական պարապմունքներ/՝ մասնակիցների կրթության բնագավառի օրենսդրության, կառավարչական, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական գիտելիքները և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով:

Դասընթացը և ուսումնական նյութերը տեղադրված կլինեն կազմակերպության հեռավար ուսուցման հարթակում՝ https://elearning.iedf.am/ և մշտապես հասանելի կլինեն դասընթացի մասնակիցներին։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով,
  2. 3x4 չափսի մեկ լուսանկար,
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
  5. անձը հաստատող փաստաթուղթ,
  6. «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ («ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ, հաշվեհամարին 1660 0150 0510 0100) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:

Դասընթացները կկազմակերպվեն օգոստոսի 4-ից օգոստոսի 30-ը` համակցված կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2023 թվականի հունիսի 12-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

Դասընթացի մեկնարկը 2023 թվականի օգոստոսի 4-ից։

20-օրյա /110 ժամ/ դասընթացի արժեքը,
գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սուրճի ընդմիջման ապահովումը, կազմում է 70 000 ՀՀ դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Մանրամասն տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 81-34-18, (094) 99-06-68 հեռախոսահամարով կամ գրել
interactive.found@gmail.com էլեկտրոնային փոստին: