Աշխատանքային պարտականություններն են`
1) աջակցում է Նախարարությանը հանձնված կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի՝ օրենսդրությանը համապատասխանեցման աշխատանքներին.
2)իրականացնում է Նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների,առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական գնահատակաների տրամադրման աշխատանքները.
3) իրականացնում է քաղաքացիների դիմումների պատասխանումը.
4) խորհրդատվություն է տրամադրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ.
5) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N N 450-Ն որոշմումով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումների տրամադրման գործընթացը, ինչպես նաև մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման 2-րդ հավելվածով և N 451-Ն որոշումով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումների տրամադրման գործընթացի ապահովման աշխատանքներին.
6) Ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման համաձայն՝ սպորտի ոլորտում, քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման գործընթացը.
7) իրականացնում է Նախարարության անունից համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքները.
- իրականացնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների իրավական ակտերի վերաբերյալ կարծիքների ու փորձագիտական եզրակացությունների կազմման և իրավական ակտերի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովման աշախատանքները.
- իրականացնում է նախարարության գործունեության բոլոր ոլորտների և այլ մարմինների ներկայացրած իրավական ակտերի նախածերի վերաբերյալ կարծիքների կազմման աշխատանքներ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավագիտության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարով:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
- պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
- օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման ժամկետն է` 2023 թվականի հուլիսի 12-14-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):