Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝
ՀՀ Լոռու մարզի «Սարալանջի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
բ) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
գ)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
ա) դիմում` ՀՀ Լոռու մարզպետի անունով.
բ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
գ) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
ե) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (loriqartughar@mail.ru) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (հեռ. 0322-2-10-24), Հասցե՝ ք. Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենք, Հայքի հրապարակ, 2023 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ (բացառությամբ 09.07.2023թ. - 20.08.2023թ. ընկած ժամանակահատվածը), ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 12:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, hեռ՝. (+374) 10-599-659, էլ. փոստ՝ management@escs.am: