Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի «Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնը զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) Բարձրագույն կրթությունը․

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) Դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4) Ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.

5) Ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում.

Հասցե՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1:

2023 թվականի հունիսի 30-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Էլ.փոստ: tavush.andznakazm@mta.gov.am, էլեկտրոնային փոստի հասցեին: