Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2023 թվականի հուլիսի 5-ից 15-ն անցկացվելու է «Մուսաները» արվեստի XVII միջազգային երիտասարդական փառատոնը:

Փառատոնի նպատակն է բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին և երիտասարդներին արվեստի բնագավառում։

Մրցույթին կարող են մասնակցել 5-ից 35 տարեկան երեխաներ և երիտասարդներ: Նրանք կարող են լինել ինչպես մենակատարներ, այնպես էլ կարող են ներկայացնել անսամբլներ և արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։

Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։

Փառատոնի վերաբերյալ տեղեկատվական փաթեթը կցվում է: