Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7 հեռ. 060-65-06-25, 098-44-40-98, gegharkunik.qartughar@mta.gov.am)

2023 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ և օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, hեռ՝. (+374) 10-599-659, էլ. փոստ՝ management@escs.am:

Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդները կտեղեկացվեն անձնական էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:
Հարցազրույցը տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):