Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը` 18-35.3-Մ4-4):

Հիմնական գործառույթները՝

  1. Մասնակցում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում Նախարարության գործունեության վերաբերյալ նյութերի և հրապարակումների մոնիթորինգի իրականացման աշխատանքներին.
  2. մասնակցում է Նախարարության պաշտոնական «Թեժ գիծ» հեռախոսակապի աշխատանքներին, բացահայտված հիմնախնդիրների և հասարակական հնչեղություն պարունակող հարցերի վերաբերյալ քննարկումներին.
  3. մասնակցում է Նախարարության տեղեկատու հեռախոսահամարների սպասարկման աշխատանքներին.
  4. մասնակցում է պաշտոնական էլեկտրոնային հասցեով, սոցիալական ցանցերի՝ Նախարարության պաշտոնական էջերի միջոցով ստացված նամակների և հարցումների մշակման և տեղեկատվության տրամադրման աշխատանքներին.
  5. մասնակցում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրավոր և բանավոր հարցումների պատասխանների տրամադրման աշխատանքներին.
  6. մասնակցում է Նախարարության պաշտոնական կայքի և սոցիալական էջերի բովանդակային սպասարկման տեխնիկական աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1) Բարձրագույն կրթություն,
2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 19.06.2023 – 22.06.2023թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 189696 /հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: