ՀՀ կառավարության որոշմամբ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով ավելի քան 49 մլն 460 հազար դրամ կհատկացվի:

Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 140 ներկայացուցչի մասնակցություն:

Մրցաշարն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում որպես առաջատար երկիր՝ ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը:

Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը կանցկացվի հունիսի 15-17-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում: