ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության դալիճում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀՆՄ նախագահ (1968-1982թթ.), Հայրենական Մեծ պատերազմի վետերան, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ցուցադրությանը ներկայացված էր Սուրեն Սաֆարյանի գեղանկարչական և գրաֆիկական շուրջ 100 աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայաստանի պատմության թանգարանից, Դիլիջանի երկրագիտական թանգարանից, մասնավոր և ընտանիքի հավաքածուներից:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը: