ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Վերնաշենի միջնակարգ դպրոց» պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 2023 թվականի հունիսի 6-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, հեռ.՝ (+374) 281-2-55-95:

Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5, փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ vdzorkadr@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին: