ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թ. ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կայանալու է Վենետիկի ժամանակակից արվեստի 60-րդ միջազգային բիենալեն, որի համակարգող է ընտրվել Ադրիանո Պեդրոզան:

Հայաստանի մասնակցությունը վերոնշյալ բիենալեին ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

1) լրացված դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,
2) համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,
3) ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),
4) ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
5) տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:

Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և անգլերեն՝ venetiklabiennale@escs.am էլեկտրոնային հասցեով
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. հուլիսի 10-ը:
Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ:
Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն: