Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Ուզբեկստանի Բուխարա քաղաքում «Central Asia 2023. Համացանցը և տեղեկատվական-գրադարանային ռեսուրսները գիտության, կրթության, մշակույթի մեջ և բիզնեսում» XVI միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Գիրքը և ընթերցանությունը՝ հանրության զարգացման ռեսուրսներ» խորագրով ֆորումին:

Գրադարանի աշխատակից Գայանե Կարապետյանը «Գրքի հանրահռչակումը և ընթերցանության խթանումը ԱՊՀ երկրների մանկական գրադարաններում» թեմատիկ նիստին ներկայացրել է «Ընթերցողների դաստիարակությունը և ընթերցանության խթանումը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում» զեկույցով: Զուգահեռ ներկայացվել է նաև գրադարանի գործունեության վերաբերյալ շնորհանդես-սահիկադիտում:

Մասնակցությունը ֆորումին հնարավորություն էր ուսումնասիրելու այլ երկրների փորձը՝ գրադարանների համագործակցությանն ու մասնագիտական հաղորդակցմանը նպաստելու ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: