Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Ա․ Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ համաձայն https://www.arlis.am/documentview.aspx?docID=168835 հղման

5) վերոհիշյալ հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հանդիպման արձանագրությունները.

6) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1, սենյակ 201):

2023 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից (ընդմիջում՝ ժամը 13:00-ից 14:00-ը):

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 24-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, hեռ՝. (+374) 10-599-659, էլ. փոստ՝ management@escs.am:

Զարգացման ծրագրի վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց բոլոր դրական եզրակացություն ունեցող հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը։ Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդները կտեղեկացվեն անձնական էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:

Հարցազրույցը տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն):