Հիմնական գործառույթները՝

1.Իրականացնում է մշակույթի ոլորտի ռազմավարական փաստաթղթերի, երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակման, դրանց մոնիթորինգի և գնահատման աշխատանքներ,

2.Մասնակցում է մշակույթի զարգացման երկրաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակման, դրանց մոնիթորինգի և գնահատման աշխատանքներին,

3.Մասնակցում է պետական ռազմավարական ծրագրերում մշակույթի ոլորտի միջնաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքներին,

4.Մասնակցում է Նախարարության կողմից համապատասխան մարմիններին և կազմակերպություններին ներկայացվող մշակույթի ոլորտին վերաբերվող զեկուցումների, հաշվետվությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին,

5. Կազմում է տեղեկանքներ մշակույթի զարգացման պետական ծրագրի, մշակույթի ոլորտի ռազմավարական ծրագրերի կատարման վերաբերյալ, պատրաստում ամփոփ հաշվետվություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մշակույթի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 23.05.2023 – 25.05.2023թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 189696 /հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: